Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Գյուղատնտեսության անկման ֆոնին այս գյուղերում ամենավառ նիկոլիզմն է զարգացել

Գյուղատնտեսության անկման ֆոնին այս գյուղերում ամենավառ նիկոլիզմն է զարգացել
21.06.2025 | 13:06

Որ գնաք Կալինինոյի շրջան, այսինքն՝ ներկայիս Տաշիր, և հարցնեք՝ ո՞ւմ կընտրեք․ նիկոլի՞ն, թե՞ Սամվել Կարապետյանին, մեծ մասը կասի՝ նիկոլին։

Նախկին Կալինինոյի շրջանում բնակչության մի մասը ռուսներ էին, նաև մոլոկաններ, մի մասը՝ կաթոլիկ (ֆռանգ) հայեր, կային մահմեդականներ էլ (կովկասյան թուրքեր, քրդեր։ Եղած գյուղերից մեծ մասի անուններն էլ կամ ռուսական էին, կամ թյուրքական։

Հայաստանի ամենամեծ գյուղն էլ Շահնազար էր կոչվում («Շահնազար» նշանակում է թագավորի հայացքին արժանացած), որը հիմա վերանվանվել է՝ Մեծավան:

Իմ մանկության ամենահետաքրքիր գյուղն էր Շահնազարը։ Միայն այդ գյուղում էր, որ առանձնահատուկ շքեղությամբ, քեֆ, ուրախությամբ էին Վարդավառ և այլ հայկական տոները կազմակերպվում։

«Տաշիր գրուպի» սեփականատերերի հայրական գյուղը Լեռնահովիտն է, որը հիմնվել է 1822-1823 թվականներին և կոչվել Ղարաքիլիսա։

Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից և Կարինից (Էրզրում)։ Իսկ Լեռնահովիտ վերանվանվել է միայն 1978 թվականին։

Ի լրումն ամենի, ասեմ, որ Ղարաքիլիսայի ճակատամարտից տեղյակ մարդիկ կվկայեն, որ մարտերը 1918 թվականին թուրքերի հետ մեկ գյուղում, կամ բնակավայրում չեն ընթացել, այլ Ջաջուռ, Աղբուլաղ (Լուսաղբյուր), Ղալթախչի (Հարթագյուղ), Վորոնցովկա (Տաշիր քաղաք), Ջալալօղլի (Ստեփանավան քաղաք), Դսեղ, հետո էլ դեպի Դիլիջանի ուղղությամբ։

Հիմա Անդրանիկի հերոսության և շրջակա գյուղերի բնակիչների մասնակցության մասին չեմ ուզում ծավալվել, բայց ասեմ, որ հայրս էլ ծնունդով այդ գյուղերից մեկի, ռուս կազակների «անվանակոչած» Պրիվոլնոյե գյուղից է։

Ըստ այդմ, բավականին տեղեկություն ունեմ Տաշիրի շրջանի եղած բնակավայրերից, մարդկանցից և այսօրվա իրավիճակից։

Վաղուց այս շրջանում գրեթե չկան մոլոկանական գյուղերը։ Որն էլ մնացել է, այնտեղ մի քանի հայեր են ապրում, կամ խառնածին ամուսնությունների սերունդներ։

Օրինակ, Կրուգլայա Շիշկա գյուղատեղին վաղուց լքել են այդ գյուղը հիմնած մոլոկանները։

Սումգաիթի ջարդերից հետո Տաշիրի շրջան տեղահանվեցին Ադրբեջանի հայերը։ Թուրքերը, կամ եթե կուզեք՝ ադրբեջանցիները գնացին, նրանց փոխարեն եկան «Բաքվի հայերը»։ Այդպես էին անվանում Ադրբեջանից բոլոր փախստականներին։

Հայերից շատերն էլ 90-ականների պատերազմի, երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի տարիներին հեռացան։ Իմ իմացած բարեկամ, հարազատ, ծանոթներից շատերը արտագաղթել էին Ռուսաստան և այնտեղ սերտ կապի մեջ էին իրենց համագյուղացի ռուսների հետ։ Շատ են նաև խառնամուսնությունները։

Օրինակ, հայրս իրենց ընտանիքի միակ տղաներից է, որ հայի հետ էր ամուսնացել, իսկ իր բոլոր հարազատների, կամ հորեղբայրների որդիների ընտրյալները ռուսներ էին։

Լոռվա մարզի այս՝ ցրտաշունչ ձմեռներով, բայց չքնաղ ու կանաչ ալպիական գոտիներով շրջանը ժամանակին հայտնի էր պանրագործությամբ։

Վստահ եմ, որ բոլորդ էլ «Կալինինոյի պանիր» եք նախընտրում «Լոռի» տեսակի պանիրներից։ Բայց այդ պանրի կաթը գրեթե բոլոր գյուղերից էին հավաքում, մեկ քաղաքից Տաշիրից չէր։

Հիմա, ինչ ռուսներն ու բնիկ հայերը գնացին, կաթի արտադրությունը շատ-շատ է նվազել։ Չկա առաջվա մեծաթիվ նախիրներով գյուղատնտեսական կուլտուրան։ Հովվությունն էլ, թեպետ բարձր վարձատրվող արհեստ է, բայց ոչ մեկը «չոբանություն» չի ուզում անել։

Կասեք՝ համատարած է այդ երևույթը։ Կհամաձայնեմ։

Բայց, գյուղատնտեսության անկման ֆոնին, այս գյուղերում ամենավառ նիկոլիզմն է զարգացել։

Եվ կապ չունի, որ Տաշիրում միլիարդատեր Կարապետյանները բարեկարգել են, թե՛ իրենց հայրական գյուղը, թե՛ բուն Տաշիր քաղաքը։

Ցավոք, մարդիկ կա՛մ երախտամոռ են, կա՛մ էլ կռապաշտությունը, կամ նույն ինքը՝ նիկոլիզմը այդ մարդկանց միջից հանել է բուն գենետիկ հիշողությունը։ Որովհետև այս մարզում ապրում են, կա՛մ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից մազապուրծների սերունդները, կա՛մ ադրբեջանական ջարդերից փախստականների որդիները։

Չունենալով այլևս նախկին բազմամարդ բնակավայրերը, չունենալով այլևս եկամտաբեր անասնապահություն, կարտոֆիլաբուծություն, պարենի ու անտառտնտեսության որևիցե հաջողություն՝ Տաշիրի շրջանի բնակիչների մեծ մասը նախընտրում է Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները օկուպացիայի տակ գցած, հազարավոր հայորդիներին «հանուն ոչնչի» մահվան մատնած, Ալիևին «կիրթ» անվանող, Էրդողանի ժպիտն ու ձեռքսեղմումը կլանչող փաշինյանին, Տաշիրում ասֆալտ փռած, տների տանիքները փոխած, հազարավոր մարդկանց աշխատատեղեր ապահոված Սամվել Կարապետյանից:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ